Ներքին 3 տարի առաջ - 17:42 21-08-2022

Կոռեկտությունից դրդված ես որոշեցի նախապես խոսել Հրայր Թովմասյանի հետ. Միքայել Համբարձումյան

«2019 թվականի հոկտեմբերին ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում, որը ղեկավարում էի, նյութեր էին նախապատրաստվում այդ ժամանակահատվածում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների կողմից որոշակի իմաստով կասկածելի հանգամանքներում գույք ձեռք բերելու շուրջ, ինչպես նաև ստուգվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որը ղեկավարել էր Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի Զաքյան փողոցի վրա գտնվող շենքի օտարման գործարքը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ԱԱԾ պետ Միքայել Համբարձումյանը` մանրամասներ ներկայացնելով այս իրադարձություններից:

«Տպավորությունս ...

2019 թվականի հոկտեմբերին ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում, որը ղեկավարում էի, նյութեր էին նախապատրաստվում այդ ժամանակահատվածում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների կողմից որոշակի իմաստով կասկածելի հանգամանքներում գույք ձեռք բերելու շուրջ, ինչպես նաև ստուգվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որը ղեկավարել էր Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի Զաքյան փողոցի վրա գտնվող շենքի օտարման գործարքը:

Նյութերի շրջանակներում անհրաժեշտություն էր առաջացել բացատրություններ վերցնել Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից, այդ թվում հորից:

Կոռեկտությունից դրդված ես որոշեցի նախապես խոսել Հրայր Թովմասյանի հետ, ներկայացնել իրավիճակն ու համաձայնեցնել իր մերձավոր հարազատներին ԱԱԾ հրավիրելու ժամն ու օրը: Այդ նպատակով կապ հաստատեցի ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, ում անձնապես չէի ճանաչում:

Ինձ զեկուցվել էր, որ Ղազարյանը ՍԴ աշխատակազմի ղեկավարը լինելով հանդերձ նաև մտերիմ, վստահելի հարաբերություններ ունի Հրայր Թովմասյանի հետ, ուստի Էդգար Ղազարյանին զանգահրելով ես հայտնեցի, որ ուզում եմ խոսել Հրայր Թովմասյանի հետ, հատկապես ցանկանում էի համաձայնեցնել վերջինիս հորից բացատրություն վերցնելու հարցը, քանի որ, նույնիսկ, պատրաստ էինք, հաշվի առնելով նրա տարիքը, բացատրությունը վերցնել իր առանձնատանը:

Հրայր Թովմասյանի հետ տևական ժամանակ խոսել չէր հաջողվում, կապը պահում էի Էդգար Ղազարյանի հետ: Թովմասյանի աղջիկներին ԱԱԾ հրավիրելուց հետո մամուլով սկսվեցին անհիմն ու անհարկի շահարկումները, թե իբր նրանց ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումներ ենք սկսել քաղաքական դրդապատճառներով:

Ես կրկին խոսեցի Էդգար Ղազարյանի հետ, խնդրեցի օբյեկտիվ գնահատել ստեղծված իրավիճակը և բացառել անհիմն հայտարարությունները , հաշվի առնելով, որ մեր կողմից ամեն ինչ նախապես արվել էր դրական մթնոլորտ ապահովելու համար: էդգար Ղազարյանը բավականին ողջամիտ, օբյեկտիվ, հարաբերություններում ազնիվ մարդու տպավորություն թողեց իմ վրա, քանի որ մեր խոսակցությունից հետո անհիմն հրապարակումները, շահարկումները դադարեցվեցին:

էդգար Ղազարյանի այսօրվա քաղաքական նախաձեռնությունը, թե որքանով է իրատեսական դժվար է գնահատել՝ ժամանակը ցույց կտա, բայց, որ նա իր մղումներում և նպատակներում ազնիվ ու հետևողական է, դա ակնհայտ է»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան