Մամուլ 3 տարի առաջ - 08:45 18-07-2023

Աղմուկն իր դերը խաղաց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաեւ մյուս ձերբակալվածները` որդին եւ եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, եւ ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, եւ նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:

Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, եւ Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար