Ներքին 3 տարի առաջ - 13:39 13-07-2023

Վիրավորը պայմանագրային զինծառայող է

Հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ կրակից վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին և 12:10-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ-ն և Ն. Թ.-ն:

Ամենից շատ դիտված