Ադրբեջանցիները կրակել են Տեղի ուղղությամբ․ ունենք ևս մեկ վիրավոր
copy image url

Ադրբեջանցիները կրակել են Տեղի ուղղությամբ․ ունենք ևս մեկ վիրավոր

Ներքին 1 տարի առաջ - 15:36 12-07-2023
ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին ադրբեջանցիները կրակել էին Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: