Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:58 09-07-2023

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների` անձնագրային ստուգումները:

Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:

Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ