Ներքին 4 տարի առաջ - 13:04 09-09-2022

Ադրբեջանն անընդհատ «բզբզալու» է, քանի դեռ մեր կողմից կոշտ պատասխան չկա․ Կարեն Վրթանեսյան

«Ադրբեջանցիները երբեք չեն հրաժարվել իրենց թշնամական վերաբերմունքից, իրենց նպատակներից, հայերին ու Հայաստանին ոչնչացնելու մտքից, և նրանք անընդհատ «բզբզալու» են» »,-այս մասին Оragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր հայկական կողմն անընդհատ կրակ է բացում իրենց դրիքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քան անգամ տարածել էր կեղծ հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակում են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին հանգիստ չի թողնելու այնքան ժամանակ քանի դեռ հայկական կողմից կոշտ պատասխան չի լինում։ «Ով որ հույս ունի, որ տարածքներ հանձնելով վերջապես մի պահ մեզ կթողեն հանգիստ խաղաղ ապրել, թող մոռանան դրա մասին»,- նշեց նա։

Վրթանեսյանն ասաց, որ այլևս չի վստահում Պաշտպանության նախարարությանը, և վստահ է, որ եթե հայկական կողմը ոչինչ էլ չանի, միևնույնն է, ադրբեջանցիներն ամեն ինչ անելու են և մեզ մեղադրեն այդ ամենի մեջ։

«Ադրբեջանցիներն անընդհատ պահելու են լարված վախի մթնոլորտ։ Նրանք շատ լավ հասկանում են, թե դա ինչ հետևանք է ունենում Հայաստանի բնակչության վրա, առավելևս, որ Հայսատանի այսպես կոչված իշխանությունները հրաժարվել են անվտանգության ապահովման իրենց ֆունկցիայից։ Սա շատ սպասելի և տրամաբանական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»,-ասաց նա։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ