Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:51 25-05-2022

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների վերադարձը. Նիկոլ Փաշինյան

Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, հարցն ուղղելով վարչապետ Փաշինյանին, ասաց, որ բրյուսելյան հանդիպման ընթացքում Շառլ Միշելն անդրադարձել էր բոլոր գերի պահված անձանց, հարցրեց, թե այժմ ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ այս պահին գերության մեջ գտվող անձանց հարցի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցերը ԵՄ նախագահի հարցերի մեջ ոչ թե փոխկապակացված են իրար հետ, այլ դրանք տեղավորվում են հումանիտար հարցեր վերնագրի ներքո։ Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներից մեկը և մեր դիրքորոշումը նաև այն է, և մենք փորձում ենք մաքսիմալ ջանք գործադրել։ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների վերադարձը, բայց մենք համաձայն չենք։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ բոլոր գերիներն ու պատանդները պետք է վերադարձվեն՝ նոյեմբերի իննի համաձայնագրով։ Մինչ այս պահը 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է հայտնվել Ադրբեջանում։ Գերիների հարցը չպետք է քաղաքական հնչեղություն ստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան