Մամուլ 3 տարի առաջ - 08:30 04-07-2023

Ներկայացում-հայտ. ինչպես է Հայկ Մարությանն ազդարարելու իր առաջադրման մասին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմը թեպետ չեն շտապում բացել փակագծերը, Իզաբելա Աբգարյանն էլ օրերս ասել է, որ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։ Մի տարբերակով հնարավոր է հուլիսի վերջին Երեւանում բացօթյա ներկայացում անի եւ այդ ժամանակ էլ հայտարարի առաջադրվելու մասին։ Իսկ թե որ կուսակցությամբ, թեպետ մամուլը գրել է Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանի» մասին, բայց դա դեռ վերջնական չէ։

Ի դեպ, տեղեկացանք, որ ամերիկյան հայտնի ընկերությունը նոր հարցումներ է արել, եւ պարզվել է, որ 20 տոկոսից պակաս ռեյտինգ ունի Տիգրան Ավինյանը (դա ադմինիստրատիվ ռեսուրսն է), հաջորդ տեղերում նշվածները 10-ից պակաս վարկանիշ ունեն եւ իրար շատ մոտ են․ երկրորդ տեղում Հայկոն է, երրորդում՝ Արման Թաթոյանը, չորրորդում՝ Արթուր Վանեցյանը, եթե, իհարկե, այս բոլորն առաջադրվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ