Մամուլ 3 տարի առաջ - 08:22 04-07-2023

Արգելում են միանալ ստորագրահավաքին․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման համար: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել.
մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Երևանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ օրերս փակ հանդիպում են անցկացրել համատիրությունների ղեկավարների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, իրենց ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկների ղեկավարների հետ և խիստ կերպով հանձնարարել՝ ոչ մի դեպքում չմասնակցել այդ ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ նման դեպքերի պարագայում տվյալ անձինք միանգամից ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչների կողմից հատուկ ընդգծվել է, որ Արցախի հարցով ոչ մի «բազարի» չխառնվեն, իսկ այն անձանց, ովքեր արդեն միացել են ստորագրահավաքներին, խիստ կշտամբանքի են ենթարկել և հորդորել՝ կոլեկտիվի ներսում որևէ քարոզ չիրականացնել, հնարավորինս կանխել նաև իրենց կոլեկտիվների անդամների մասնակցությունը ստորագրահավաքին։ Մեր տեղեկություններով, նման խնդիրներ կան նաև Գյումրիում և Վանաձորում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում