Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:02 03-07-2023

Պնդում էին, որ Ազատի զինվորական կացարանում նկարահանում չի եղել, բայց փաստորեն եղել է. փաստաբան

Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք շուրջ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն, սակայն դա փաստում է, որ այդ վայրում լավ էլ տեսա-լուսանկարահանում իրականացվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Հարցին, թե այդ լուսանկարներում զինծառայողների մարմինները որտե՞ղ են գտնվել, Նորիկյանը պատասխանեց, որ դա նկարահանված չէ, չի երևում. «Այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են համարել մեզ տրամադրել։ Սակայն, առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ պահին ենթադրաբար մարմիններն արդեն դուրս բերած են եղել:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին