Մամուլ 2 տարի առաջ - 08:27 01-07-2023

Անահիտ Ավանեսյանը 25 մլն դրամով տարածք է վաճառել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։

Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։ Մյուս անշարժ գույքն էլ բնակարան է Արաբկիր վարչական շրջանում, որը գնվել է 2014 թվականին, համատեղ սեփականությամբ:

Նախարարն ունի նաեւ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա ձեռք է բերել 2015 թվականին։ Տարեվերջին բանկային հաշիվներին Ավանեսյանն ունեցել է 2 մլն դրամ եւ 73 եվրո գումար, իսկ, ահա, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում առողջապահության նախարարի եկամուտը կազմել է 32 մլն 187 հազար դրամ, որից նախարարի աշխատավարձը կազմել է 20 մլն դրամ, իսկ 11 մլն 998 հազար դրամ էլ նա ստացել է «Աբովյան 39» ՍՊԸ-ից որպես շահաբաժին։ Ծախսերի մասին ոչ մի տվյալ նրա հայտարարագրում առկա չէ։

Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ունի երեք հողամաս, երեքն էլ՝ Արաբկիրում եւ գնված 2007 թվականին։ Նա բանկային հաշիվներին տարվա վերջում գումար չի ունեցել, իսկ կանխիկ գումարն էլ կազմել է 1 մլն 250 հազար դրամ եւ 4550 դոլար։ Միայն 2021 թվականի տվյալներով՝ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ՝ ընդհանուր մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան