Արտաքին 3 տարի առաջ - 13:30 27-06-2023

Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը փլուզվի, ապա դրա հետևանքով Բելառուսը նույնպես կմնար փլատակների տակ։ Ինչպես փոխանցում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ։

«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերելու համար։ Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի»,- ասել է նա։

Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են: Նրա խոսքով՝ համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր։

Վերջինս հայտնել է նաև, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի: «Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը