Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:28 24-06-2023

Մենք գործ ունենք ինքնության պատերազմի հետ․ Թանդիյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ, քննարկել ոլորտի խնդիրները, անհրաժեշտ առաջնահերթ փոփոխությունները, նոր սերնդին ազգայինին ավելի հաղորդակից դարձնելու կարևորությունն ու միջոցները։



Նրանց կողմից բարձրաձայնված հիմնախնդիրները, մտահոգություններն ու առարկայական առաջարկությունները մարմնավորվելու են որպես առաջադրանք՝ հետագայում ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ իրագործվելու պայմանով։




Հանդիպման մասին Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ․

«Այսօր մենք գործ ունենք նաև ինքնության պատերազմի հետ, իսկ մեր ինքնությունը մեր մշակույթն է, մեր արժեքներն են։ Պետք է կարողանանք մշակույթը ծառայեցնել հանրության կրթական մակարդակը բարձրացնելուն և պետական, ազգային արժեքները պահպանելուն։



Ինձ համար կրթամշակութային բացառիկ երեկո էր, ու նաև մեծ պատիվ՝ գտնվելու արվեստի վաստակաշատ գործիչների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, ուսուցիչների միջավայրում։ Շնորհակալ եմ բովանդակային ու հետաքրքիր քննարկման, առաջարկությունների համար:

Վստահաբար, դրանք մեզ համար լինելու են ուղենիշային մշակույթի նման առանցքային ոլորտում դրական փոփոխություններ հասնելու գործում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին