Նիկոլը էնքան սուտ կխոսա, որ ինքն էլ է իրա ստերի ձեռքը կրակն ընկե. զինվորի ծնող
copy image url

Նիկոլը էնքան սուտ կխոսա, որ ինքն էլ է իրա ստերի ձեռքը կրակն ընկե. զինվորի ծնող

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:56 17-06-2023
Գյումրեցի Վ.Ս․-ի տղան ժամկետային զինծառայող է, լինելով զինվորի ծնող՝ անհանգստանում է երկրի ղեկավարի հայտարարություններից։ Oragir.News-ի հետ մեծ դժվարությամբ համաձայնեց զրուցել, իհարկե, հասկանալի պատճառներով, մտավախություն ունի, որդին սահմանին է, իսկ գործող վարչախմբից ամեն ինչ սպասելի է։

«Նիկոլը էնքան սուտ կխոսա, որ էլ չի հիշե, թե ուրդեղ ինչ է ըսե, էս մարդը իրա ստերի ձեռքը կրակն է ընկել։ Չկարողացա մինչև վերջ լսել, կըսե՝ գուցե մեր սխալն էր, որ բանակին հավատացել ենք։ Էս մարդը չի հասկնա` ինչ կխոսա, ես ներկա պահին սահմանին կանգնած տղա ունիմ, ով վախեցող տղա չէ, ով եսօր Նիկոլի ու իրա խունտայի համար էլ է կանգնած սահմանին։ Դրոշակ էր սարքել, թե բանակը բարեփոխվել է, ինչո՞վ, տռուսիկ-մայկո?վ, թե՞ Աննա Հակոբյանի անձնական բիզնեսի Արթիկի փտած կլուբնիկով։

Զինվորը ով է ըսել, որ պտի կլուբնիկ ուտե, թող կլուբնիկ չուտե, բայց զենք ունենա, մեջքին թիկունք ունենա։ Դրա թիմակիցները տռուսիկ-մայկեկին շատ կանդրադառնան, զինվորի հեր եմ ու պտի ըսեմ, որ մենք էլ կղրկենք տռուսիկ-մայկա, բայց էդ չի նշանակե, որ տղես չբլաղ կմնա, որ չղրկեմ։ Ճիշտը, որ գուզեք իմանաք, ամենավատը հմի է, երեխեքը կկռվին, կպահեն, բայց չիդեն մյուս առավոտ ուրդեղ կզարթնին, կամ պարոն խեղկատակը ինչ նոր արհավիրք կբերե էս երկրի գլխին»,- ասում է 45-ամյա Վ.Ս.-ն։

Ժամկետային զինծառայողի հայրն ասում է՝ երեխայիդ 18 տարի պահում ես, ուղարկում հայրենիքին պարտքը տալու, բայց արի ու տես պետությունը երեխայիդ չի կարող քեզ վերադարձնել անփորձանք։

Վ.Ս․-ն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն իր ողջ թիմով լծված է բանակի վարկաբեկմանը, ամեն գնով փորձում են նվաստացնել հայ զինվորին ու սպային, մինչդեռ Փաշինյանի թիմում մեծ մասը դասալիքներ են, իսկ մնացածներն էլ «յազըխներ»։