Ներքին 3 տարի առաջ - 23:27 12-06-2023

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը հանդիպում է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ղեկավարների հետ

Հունիսի 7-ից 9-ը Սինգապուրում տեղի ունեցավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 18-րդ հանդիպումը: Հանդիպման աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 133 անդամ երկրների շուրջ 270 բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների պատվիրակներ, դիտորդներ, բարձրաստիճան հյուրեր, տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին, ողջունելով ներկաներին, ընդգծեց ԱԿԲ-ների դերը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ-ները կամուրջ են Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական ու իրավապահ մարմինների միջև: Նա կարևորեց անդամ երկրների ԱԿԲ-ների լուրջ դերակատարումը Կազմակերպության արդյունավետ գործունեության իրականացման գործում՝ առանձնացնելով դրանց դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը ներկայացրեց հանցավորության տարբեր դրսևորումների, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարում Ինտերպոլի կողմից մեկնարկած մի շարք նոր ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև նոր գործիքակազմի կիրառումը:

Քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված կարեւոր հարցեր, մասնավորապես` իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների, կենսաչափական տվյալների, նորարարական տեխնոլոգիաների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, միջազգային հանցավորության դեմ պայքարում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը հանցավորներին հայտնաբերելու և նույնացնելու հարցում:
Պատվիրակների համար կազմակերպվեց այց Ինտերպոլի Նորարարությունների կենտրոն, որտեղ ներկայացվեցին հանցավորության դեմ պայքարին ուղղված արդիական գերհզոր թվային տեխնոլոգիաները:

Հանդիպման շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության ենթավարչությունների ղեկավարների, ինչպես նաև մի շարք երկրների ԱԿԲ-ների պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ոստիկանական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում