Արտաքին 3 տարի առաջ - 20:00 12-06-2023

ԲՐԻԿՍ-ի ընդլայնման միտումները նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում

Հունիսի 2-ին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մայրաքաղաք Քեյփթաունում տեղի ունեցավ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) արտգործնախարարների հանդիպումը, որոնց բացի անդամ երկրների ներկայացուցիչներից մասնակցեցին այնպիսի երկրներ ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Կուբան։ Հանդիպմանը ներկայացուցիչներ են ուղարկել նաև Կոնգոն, Կոմորը, Գաբոնը և Ղազախստանը, որոնք հայտնի են որպես ԲՐԻԿՍ-ի ընկերներ։ Միևնույն ժամանակ հանդիպումներին փաստացի մասնակցել են նաև Եգիպտոսը, Արգենտինան, Գվինեա-Բիսաուն և Ինդոնեզիան։

Հայտնի է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխումների, բազմակողմանիության պաշտպանության, միջազգային իրավունքի և պատժամիջոցների, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների, կայուն զարգացման, ահաբեկչության դեմ պայքարի, կլիմայի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցերի շրջանակ։ Հանդիպմանն առկա էին նաև խիստ հակաարևմտյան տրամադրություններ ի պատասխան վերջերս կայացած Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կոշտ ուղերձներ էր հղել Ռուսաստանին և Չինաստանին։ «Զարգացած երկրները երբեք չեն կատարել զարգացող աշխարհի հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները և փորձում են ողջ պատասխանատվությունը գցել գլոբալ հարավի վրա»,- հանդիպման բացմանը հայտարարել էր ՀԱՀ ԱԳ նախարար Նալեդի Պանդորն։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի համատեքստում ակտիվորեն քննարկվում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության հարցը, եթե վերջինս անձամբ մասնակցի օգոստոսին ՀԱՀ-ում կայանալիք կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին։ Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ հանդիսացով ՀԱՀ-ը ​​ճնշումների է ենթարկվում Պուտինին ձերբակալելու համար, ում նկատմամբ դատարան դեռևս մարտին կալանքի օրդեր է տվել։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Պանդորի հայտարարությունը, թե իրենք դիտարկում են Պուտինին հյուրընկալելու իրավական տարբերակները, կարելի է մեկնաբանել որպես սպասվող ձերբակալություն։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ գագաթնաժողովը կհյուրընկալի մեկ այլ երկիր, ինչպիսին են Մոզամբիկը կամ Չինաստանը, որոնք ՄՔԴ-ի անդամ չեն:

Հայտնի է, որ առնվազն 19 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, մտադիր են միանալ ԲՐԻԿՍ-ին։ Մինչ այժմ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Սաուդյան Արաբիան, Իրանը, Ալժիրը, Արգենտինան, Բահրեյնը, Ինդոնեզիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Միևնույն ժամանակ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների կողմից ստեղծված Զարգացման նոր բանկի պաշտոնյաները հայտնել են, որ իրենք կարևոր քննարկումներ են ունեցել բանկին Սաուդյան Արաբիայի անդամակցության վերաբերյալ:

Աշխարհի նավթ արտահանող խոշոր երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը կազմակերպությանը և բանկին մեծ նշանակություն ունի։ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը կարևոր է նավթադոլարներին վերջ տալու համար, որը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները անհրաժեշտ են համարում համաշխարհային տնտեսության վրա արևմտյան գերակայությունը կոտրելու տեսանկյունից։

Քանի որ ապագայում Սաուդյան Արաբիան ԲՐԻԿՍ-ի շրջանակներում առևտուր կիրականացնի, շատ դերակատարներ, հատկապես եվրոպական երկրները, որոնք նավթի կարիք ունեն, կարող են դոլարի փոխարեն առևտուր անել նոր արժույթով: Մյուս կողմից, հաշվի առնելով ԲՐԻԿՍ-ի ներկայացվածության մակարդակը աշխարհի բնակչության և տնտեսության մեջ, երբ Սաուդյան Արաբիան միանա կազմավորմանը, նա կկարողանա մուտք գործել առևտրատնտեսական լայն ցանց, և Արևմուտքի հետ իր հարաբերություններում բանակցային տարածքը կընդլայնվի։

Մի շարք փորձագետներ ակնկալում են, որ օգոստոսին կայանալիք գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ում սպասվելիք ընդլայնումները գլոբալ համակարգում էական փոփոխությունների կհանգեցնեն։ Սակայն նույն փորձագետները նկատում են, որ այս փոփոխությունը չի հանգեցնի համաշխարհային հեգեմոնիայի ձեռքափոխության՝ տապալելով ԱՄՆ-ին, ինչպես ակնկալում էին Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։

Տնտեսագետների համոզմամբ՝ ԲՐԻԿՍ-ում համաշխարհային տնտեսության այնպիսի կարևոր դերակատարների ընդգրկումը, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Վենեսուելան և Ալժիրը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում չի վերացնի նավթադոլարը՝ ընդհակառակը, դա կարող է նոր լարվածություն ստեղծել Արևելքի և Արևմուտքի միջև՝ ճանապարհ հարթելով համաշխարհային տնտեսության նոր բևեռացման համար։

Միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ Ռուսաստանն ու Չինաստանը այն երկու պետություններն են, որոնք ամենաշատը կշահեն այս զարգացումներից, քանի որ ԲՐԻԿՍ-ի ընդլայնմամբ, որի առաջատար երկիրը Չինաստանն է, նա իր երկարամյա ընդլայնման ռազմավարությունը շոշափելի հաջողության կվերածի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս ԲՐԻԿՍ-ի շնորհիվ կհաջողվի հաղթահարել ուկրաինական պատերազմի պատճառով արևմտյան դերակատարների կողմից ստեղծված մեկուսացման իրավիճակը ԲՐԻԿՍ-ի միջոցով։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի