Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:00 16-06-2022

Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ անտեսանելի ձեռք ուղղորդում է գնաճային միտումները

Սննդամթերքի գնաճին, առաջին անհրաժեշտության ապրանքների գների փոփոխությանը Oragir.news-ն անդրադառնում է պարբերաբար։ Մարդու կենսագործունեությունը պայմանավորված է սննդի առկայությամբ, դրա յուրացման հնարավորություններով, ինչը հատկապես վերջին տարում կայունորեն նվազում է։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի գներն անշեղորեն աճում են, մինչդեռ մարդկանց աշխատավարձերն ու թոշակները՝ ոչ։ Մյուս կողմից էլ դրամը արժևորվում է, բայց գնողունակությունը՝ ոչ։ Տրամաբանական է, որ նման իրավիճակում Հայաստանում ընդհանուր առմամբ 500 հազար մարդ սոված է մնում (փաստացի յուրաքանչյուր 5-րդը)։ Թվերը հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Ըստ նույն հրապարակման՝ վերջին երեք ամսվա ընթացքում հանրապետությունում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով: Մինչև 5 տարեկան երեխաների մոտ 4.4%-ը (8200) տառապում է սուր թերսնուցմամբ, իսկ 9.4%-ը՝ (17500 երեխա) խրոնիկ թերսնուցմամբ։ Փաստորեն մինչև 5 տարեկան գրեթե 190 հազար երեխայից շուրջ 25 հազարը սնվելու լուրջ խնդիր ունեն։

Ցավոք, վիճակագրությունը փաստում է, որ թերսնուցման միտումները խորանալու են, քանի որ թե՛ պարենային և թե՛ մնացյալ բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների գները անկասելիորեն աճում են։

Հունվար-մայիս ժամանակամիջոցում սպառողական գների ինդեքսը աճել է՝ 7․1%-ից հասնելով 9․0%-ի։ Ընդ որում, գնաճը խիստ կայուն է ու համաչափ․ մարտին՝ 7․4%, ապրիլին՝ 8․4%, մայիսին՝ 9․0%։ Նույն ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլոյին խմիչքների գնաճը մարտի 12․2%-ից մայիսին հասել է 14․5%-ի։ Ընդ որում, դարձյալ գրեթե առանց տատանումների գների կայուն վերընթաց է․ փետրվարին՝ 11․4%, մարտին՝ 12․8%, ապրիլին՝ 14․3% և մայիսին՝ 14․5%։

Ցավալիորեն միայն սննդամթերքի գները չեն, որ աճում են։ Գրեթե նույն պատկերն է նաև հագուստի ու կոշիկի գների դեպքում․ մարտին՝ 7․2, ապրիլին՝ 8․1 և մայիսին՝ 8․4%-ոց աճ։ Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների գներն աճել են մարտին՝ 4․9%, ապրիլին՝ 5․5% և մայիսին՝ 6․7%-ով։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկման գները ևս աճել են համապատասխանաբար 4․5 , 5․3 և 6․0%-ներով։ Առողջապահությունում տարեսկզբի 1․5%-ոց աճից հետո վերջին երեք ամիսներին միտումները դանդաղել են՝ հավասարվելով 0․8%-ոցի։ Տրանսպորտում գնաճը մայիսին հավասարվել է 8․6%-ի։ Հանգիստն ու մշակույթային միջոցառումները թանկացել են 13․3%-ով։ Կրթությունը ամենաքիչն է թանկացել․ տարեսկզբից սկսած՝ յուրաքանչյուր ամիս 1․5%-ով։ Ռեստորաններն ու հյուրանոցները միջինում 5-6%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ։

Բնակչության բացարձակ մեծամասնությունը հասկանալիորեն ռեստորաններից ու վայելքի մյուս օջախներից չի օգտվում, հետևաբար այդ առումով թանկացման «վտանգն» իրենց համար մեծ չէ։ Բայց տրանսպորտից օգտվում են բոլորը, կրթության- առողջապահության ոլորտները «շրջանցելը» հասկանալիորեն հնարավոր չէ, չնայած որ բնակչության մի զգալի մասը, առողջապահական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, բժշկի չի դիմում։ Անապահով խավն էլ պետպատվերի շրջանակներում դիմելիս ավելի հաճախակի հերթագրվում է ու սպասում առնվազն 5-6 ամիս։

Մինչդեռ սովի պարագայում սպասել չեն կարող։ Իսկ օր օրի աճող գներն ու պարենի առկայության պակասը արդեն շատ ընտանիքների «սեղմում են»։ Նախկինում դեպքեր արձանագրվեցին, երբ որոշ վայ պաշտոնյաներ, ի պատասխան սննդի թանկացման, մարդկանց դժգոհությանը, առաջարկում էին սննդակարգում կարտոֆիլի քանակն ավելացնել՝ որպես էժան սննդամթերք, հատիկաընդեղեններ շատ օգտագործել՝ թանկ սննդամթերքը փոխարինելով ավելի մատչելիով։ Դա առնվազն ցինիզմ էր։ Այսօր սննդամթերքի գներին վերաբերող վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ ամենամեծ չափով թանկանում են հատկապես այն մթերքները, որոնք համեմատաբար էժան էին և ամենաշատն են օգտագործվում համեմատաբար աղքատ սննդակարգում։

Ահավասիկ, առաջին հինգ ամիսների ընթացքում կարտոֆիլը թանկացել է 2-3 անգամ։ Ամենաշատն օգտագործվողներից բանջարեղեն-կանաչեղենը թանկացել է ավելի քան 40%-ով, համեմատաբար էժան մակարոնեղենը՝ գրեթե 20%-ով, հայերի սննդակարգում ամենամեծ բաժինն ունեցող հացը 3-4 ամսվա ընթացքում՝ 13-14%-ով, ձավարեղենը, բրինձը՝ ավելի քան 15%-ով, կաթնամթերքը ՝ 10%։ Միակը, որ այս ընթացքում էժանացել է, ձուն է։ Տպավորություն է, որ աստիճանաբար ձևավորվում է համոզմունք, որ Հայաստանում ինչ-որ անտեսանելի ձեռք ուղղորդում է գնաճային միտումներն այն առումով, որ թանկանում են հատկապես էժան սննդամթերքները, ինչը հարվածում է առաջին հերթին սոցիալապես անապահով խավերին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց