Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:52 12-06-2023

Ես չեմ տեսնում մերժելու հնարավորություն․ Արամ Օրբելյան

Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը միանշանակ նախատեսում են որպես նպատակ, որ Հայաստանի կազմում պետք է վերջում վերամիավորվի Արցախը և արգելում են դրան հակառակ որևէ գործողություն, բայց դրա քրեադատավարական իրացումը, որի համար պետք է պատասխանատվության ենթարկի, այս նախագծով ենք իրացնում։ Այս մասին այսօր ԿԸՀ-ի դիմաց ասացփաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝

«Իրաականում պետական դավաճանության հանցակազմը ներառում է այս գործողությունները, բայց քանի որ կարող են մեկնաբանության խնդիրներ լինել, որպեսզի շատ ավելի հստակ լինի, նախատեսվել է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև այս 2 հանցակազմը ներառել՝ մեկը՝ Արցախը ՀՀ-ի անունից որևէ այլ պետության կազմում ճանաչելը, մյուսըը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն ու դրա եմ ուղղված գործողությունները»։

Մեր հարցին՝ ո՞ր դեպքում կարող է ԿԸՀ-ն մերժել դիմումը, Օրբելյանն ասաց․ «ԿԸՀ-ն կարող է մերժել բացառապես փաստաթղթերի ուսումնասիրության արդյուքնում, եթե գալիս է եզրահանգման, որ ինչ-որ բան սխալ է, ամբողջական չէ, լրացված չէ։ Մի դեպք է կա՝ կան օրենքներ, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, օրինակ, բյուջեի մասով։ Բայց սա ոչ առաջինի, ոչ երկրորդի տակ չի ընկնում։ Հիմա ֆորմալ գործընթաց պետք է անեն, ես չեմ տեսնում մերժելու հնարավորություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին