Մամուլ 3 տարի առաջ - 08:46 09-06-2023

Հայկ Մարությանը վերադարձել է. ովքե՞ր կընդգրկվեն նրա թիմում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Թեեւ դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում:

Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մոտ նկարված Ավինյանին նա խորհուրդ էր տվել․ «Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք»։

Երեկ, սակայն, Ավանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, նրա հետ վերջին անգամ շփվել է քաղաքապետության շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է հայտնվել Մարությանի ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող