Ներքին 3 տարի առաջ - 19:31 07-06-2023

Ալեն Սիմոնյանը Սթիվըն Դոութի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասի ներկա իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար կենսական հարցերում նախարարի հստակ դիրքորոշման, ՄԹ խորհրդարանում Ադրբեջանի գործողությունները դատապարտող պարբերաբար հնչող ուղիղ հայտարարությունների համար, այդ թվում` Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հարավային Կովկասի ներկա իրավիճակին` առանցքային համարելով առկա անվտանգության հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ: Բարձրաձայնվել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների հայրենադարձության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ