Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:52 31-05-2023

Առնվազն մեկ դպրոց գիտեմ, որի նոր տնօրենի առաջին քայլն Արցախի Հանրապետության դրոշը հանելն է եղել. Արթուր Խաչատրյան

«Առնվազն մեկ դպրոց գիտեմ, որի նոր տնօրենը եկավ ստանձնեց պաշտոնը և առաջին քայլը, որ արեց, դպրոցի վրայից հանեց Արցախի Հանրապետության դրոշը: Ուզում եմ հասկանալ, այն արել է ձեզանից ստացած ցուցումո՞վ, թե նորընտիր տնօրենի ինքնագործունեությունն է»,-«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ Արցախի դրոշը հանելու ցուցում նախարարությունից չէր կարող լինել:

«Մի ցուցում է գնացել նախարարությունից դպրոցներին և այն եղել է «Դրոշի մասին» օրենքի պահանջների պահպանումը, որ բոլոր դպրոցներում պետք է ապահովվի ՀՀ դրոշի առկայությունը, որը պետք է լինի մաքուր, չգունաթափված, չվնսաված և այլն»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը:

Պատասխանելով Ագրարային համալսարանում արձանագրվող դիմորդների թվի անկման պատճառների մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այն նոր միտում չէ և հավելեց, որ այն շարունակական միտում է, որն ունի մի քանի պատճառներ՝ տեղեկացնելով, որ մինչև 2019 թվականն Ագրարային համալսարան ընդունվել են առանց ընդունելության քննության, դրանից հետո մտցրել են ընդունելության քննության համակարգ:

Ըստ նախարարի՝ ավագ դպրոցներում կրեդիտի համակարգ է ներդրված և «Ագրոտեխնոլոգիա» առարկան է ներմուծված, որի գնահատականը ընդունելության ժամանակ կարող է որպես կրեդիտ հաշվառվել:

«Ագրարային համալսարանի դիմողների 80%-ը չի ընդունվում, այսինքը՝ հերիք չէ, որ չեն դիմում, դիմածների մեծ մասն էլ չեն կարողանում ընդունվել և նրանց հիմնական մասը հեռակա համակարգով են ընդունվում»,-հայտնեց Անդրեասյանը:

Արթուր խաչատրյանը նաև հարցրեց, թե ԿԳՄՍ նախարարի և Հայոց Կաթողիկոսի հանդիպման արդյունքում լուծվեց «Եկեղեցու պատմության» առարկայի շուրջ եղած տարաձայնությունները:

«2021 թվականին, երբ հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, հստակ ամրագրվեցին մեր մոտեցումները: Եկեղեցու կարծիքը, դիրքորոշումը, մենք իհարկե գիտենք և դրանց շատ հարգանքով ենք վերաբերում:

Այնուհանդերձ գտնում ենք, որ մանկավարժության այն մոտեցումը, որ հանրակրթության նոր չափորոշիչով ներկայացվում է առանձին առարկաներից անցում դեպի ինտեգրված մոտեցմանը: Կարևոր գիտելիքը եկեղեցու պատմության վերաբերյալ շարունակում է մնալ կրթական ծրագրերում»,-պատասխանեց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց որ «Ես և իմ հայրենիքը» առարկայում ծեսերի, տոնակատարությունների մասին կարևոր գիտելիքներ են տրվում, իսկ եկեղեցու մաիսն գիտելիքը գնում է «Պատմության» առարկայի շրջանակներում, արժեքները՝ «Հասարակագիտության» առարկայի շրջանակներում:

«Այն մտավախությունը, որն ունի եկեղեցին, թե առանձին առարկա չունենալն որևէ կերպ կվտանգի այն կարևոր գիտելիքը և արժեքները, որը բոլորս պատկերացնում ենք, կարծում եմ, որ մանկավարժության տեսանկյունից չկա»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է