Արտաքին 3 տարի առաջ - 16:15 30-05-2023

Այսօրվա հարձակումը հաստատում է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու անհրաժեշտությունը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կիևի պատասխանն էր որոշումների կայացման կենտրոններից մեկին հարվածելուն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

«Հասկանալի է, որ խոսքը Կիևի վարչակարգի պատասխանի մասին է մեր շատ արդյունավետ հարվածներին կենտրոնին՝ որոշումների կայացման կենտրոններից մեկին։ Այս հարվածը տեղի է ունեցել կիրակի օրը», - ասել է նա։

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ ստանում է բոլոր օպերատիվ տեղեկությունները։ «Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի իշխանությունները և զինվորականները նորմալ աշխատեցին, լավ աշխատեց նաև հակաօդային պաշտպանության համակարգը»,- նկատում է Պեսկովը։

Հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում մայրաքաղաքի անվտանգությունը, Պեսկովը կրկին մատնանշել է հակաօդային պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության լավ աշխատանքը։ Նա նաև հրաժարվել է ասել, թե հայտնի՞ են արդյոք անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը: «Ես չեմ կարող դա ասել, սա տեղեկատվություն է մասնագետների, զինվորականների, հատուկ ծառայությունների համար»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը հավելել է, որ այսօրվա հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է հատուկ ռազմական գործողությունը շարունակելու և դրա նպատակներին հասնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայիսի 30-ի առավոտյան հայտարարել է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին