copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:55 28-05-2023

Էրդողանին քվեատուփերի մեջ թաղել խոստացող գործիչը շնորհավորել է նրան

Թուրքիայի ազգայնական Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները շնորհավորել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Աքշեները շնորհակալություն է հայտնել երկրի բոլոր քաղաքացիներին՝ հատկապես կանանց և երիտասարդներին։

Քաղաքական գործչի խոսքով՝ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք ամիսներ շարունակ մնացել էին ընտրությունների սվերում, և այժմ անհրաժեշտ է լուծել այդ խնդիրները։ «Փաստորեն, մեր ընտրողներն ասացին այն, ինչ ուզում էին ասել։ Մեր ազգի ոչ մի անդամ չպետք է ընկնի հուսահատության մեջ։ Ես գիտեմ, որ ժողովրդավարական երկրներում ամեն ինչ կարելի է քննարկել և առարկել ամեն ինչի դեմ՝ բացառությամբ մի բանի՝ դա ազատ կամքի քվեարկություն է»,- ասել է նա։

Մերալ Աքշեները ընդգծել է նաև, որ իրենք խորհրդարանում են լինելու և դասերեն քաղելու ընտրությունների արդյունքներից։ «Ցանկանում եմ շնորհավորել պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ այս ընտրություններից անհրաժեշտ է դասեր քաղել։ Հուսով եմ՝ պարոն Էրդողանի հաղթանակի հավակնությունը նրան կրկին չի կուրացնի»,- նշել է Աքշեները։

Մերալ Աքշեները դեռևս հունվարին խստորեն քննադատել էր համապետական ընտրությունները հունիսի 18-ից մայիսի 14-ին տեղափոխելու որոշումը՝ նշելով, որ իշխանությունները վախենում են երիտասարդներից, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները վախենում էին երիտասարդների մասնակցությունից, քանի որ վերջիններս իշխանություններին «կթաղեն հենց քվեատուփի մեջ»։

Հիշեցնենք, որ այսօր կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 52.13%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.87%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը հնարավորություն ստացավ ղեկավարել Թուրքիան մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
14:57 Ինչո՞ւ եք խոժոռվել, չգիտե՞ք, որ Արցախը Հայաստան է. քաղաքացին՝ Աննա Հակոբյանին
13:54 Աննա Հակոբյանին ստորացնում են անմար կրակի մոտ
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
17:27 Ժողովո՛ւրդ, 100 հազար հավաքվեք, տեսեք Նիկոլը ոնց ա կուզ-կուզ փախնում․ ակցիայի մասնակից
17:00 Փաշինյանը կատարեց իր խոստումը. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգնել է
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ
09:20 Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
22:23 Մեր գերդաստանի կանայք են միայն ողջ մնացել, տղամարդկանց թուրքերը սպանել են. Արաքսյա Դեմիրճյան