Արտաքին 3 տարի առաջ - 16:06 25-01-2023

Երիտասարդները իշխանությանը կթաղեն քվեատուփի մեջ. թուրք գործիչը ընտրությունները մայիսին անցկացնելու մտադրությունը դիտավորություն է համարում

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները դիտավորություն է համարում Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը փոփոխելու իշխանությունների մտադրությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Աքշեներն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հավանական ընտրության օրը համընկնում է ուսումնական և քննական շրջանի հետ։ Նրա համոզմամբ՝ այդ ամսաթվի փոխության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որպեսզի երիտասարդները չկարողանան մասնակցել քվեարկությանը։

Նա շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները վախենում են երիտասարդների մասնակցությունից, քանի որ վերջիններս իշխանություններին «կթաղեն հենց քվեատուփի մեջ»։ Աքշեների խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ երիտասարդներից շատերը չեն բնակվում նույն քաղաքում, որտեղ իրենց ուսումնական հաստատությունն է և քվեարկելու համար անհրաժեշտ է իրենց բնակավայր վերադառնալ, որի հնարավորությունը նրանցից շատերը չունեն։

Վերջինս նշել է, որ ուսումնական շրջանի ու քննությունների ժամանակ ընտրություն անցկանցելը նշանակում է երիտասարդներին ասել՝ «մի՛ քվեարկեք»։

«Նրանք ստիպված են ընտրությունների համար իրենց հիմնական բնակության վայր վերադառնալ։ Ավելին, նրանցից շատերը չունեն ֆինանսական հնարավորություններ, որպեսզի քվեարկության համար իրենց հետ գնան իրենց բնակավայր ապա նորից վերադառնան։ Ո՛չ ընտանիքները և ո՛չ էլ իրենք չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ ավտոբուսի տոմս գնել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 18-ին, սակայն Էրդողանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ընտրությունները կարող են կայանալ մայիսի 14-ին։ Նա նշել էր, որ վերջնական որոշում կկայացնի մարտի 10-ին, երբ կստորագրի համապատասխան որոշումը։


Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի