Արտաքին 3 տարի առաջ - 20:22 28-10-2022

Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևն ընդգծել է, որ Թուրքիան այսօր դարձել է ամենահզոր երկրներից մեկը, որն իր խոսքն ունի միջազգային ասպարեզում։ Նրա խոսքով՝ Թուրքիան՝ իր կարևոր ձեռքբերումներով քաղաքական, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական և այլ ոլորտներում, ներկայումս աշխարհի ամենազարգացած երկրների շարքում է։

Վերջինս նշել է, որ Թուրքիան միջազգային ասպարեզում հսկայական հեղինակություն և հարգանք է ձեռք բերել։

«Այս ամենի հիմքում ընկած է ձեր քրտնաջան ու անխոնջ աշխատանքը, ձեր ժողովրդի մեծ վստահությունն ու աջակցությունը ձեր իմաստուն ղեկավարությամբ իրականացվող պետական ​​քաղաքականությանը։ Մենք Թուրքիայի հզոր Հանրապետության յուրաքանչյուր հաջողություն համարում ենք նաև մեր հաջողությունը և անչափ հպարտ ենք դրանցով»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան կարևորագույն պահերին մշտապես աջակցել է Ադրբեջանին։ Նա հիշեցրել է, որ Անկարան 44-օրյա պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին րոպեները աջակցել է Բաքվին։ «Այսօր էլ եղբայրական Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի ամենամեծ աջակիցը Ղարաբաղի և Արևելյան Զանգազուրի շրջանների վերականգնման և վերակառուցման գործում»,- ասել է նա։

Վերջինս նաև գոհունակություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել այսպես կոչված Շուշիի հռչակագրի ստորագրմամբ։ Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները դրսևորվում են կյանքի բոլոր ոլորտներում։

«Համոզված եմ, որ մեր երկրների միջև դաշինքը՝ առաջնորդվելով «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, համատեղ ջանքերով կշարունակի հաջողությամբ զարգանալ»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին