Արտաքին 3 տարի առաջ - 21:30 27-05-2023

Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու ձգտումով. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատել է երկրի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ադրբեջանը շրջանցող նախագիծ ներկայացնելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը՝ Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու ձգտումով»,- ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Քըլըչդարօղլուի հայտարարությունները։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն խոսել է առանց Ադրբեջանի մասնակցության նախագծերի իրականացման մասին։ «Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանին»,- նշել է նա։

Թուրքիայի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել Թյուրքական պետությունների կազմակերպության նշանակության վրա, որը «թուրքալեզու երկրներին ուժ և վստահություն է հաղորդում»։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը թույլ է տալիս երկրների միջև զարգացնել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ զբոսաշրջությունից մինչև էներգետիկա, մշակույթից մինչև տիեզերք։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին