Ներքին 3 տարի առաջ - 10:25 27-05-2023

Մինչև 2014 թ․ Հայաստան ներմուծված մեքենաները հնարավոր չէ վաճառել ԵԱՏՄ երկրներում

Oragir.News-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք ցանկանում են մեքենա վաճառել ԵԱՏՄ տարածքում։ Այս անգամ մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ այն մեքենաները, որոնք 2014 թ․ առաջ էին ներմուծվել Հայաստան, իրենք չեն կարողանում ԵԱՏՄ տարածքում վաճառել, թեև օրենքը դա թույլատրում է։

Պետական եկամուտների կոմիտեում մարդկանց առաջարկում են դիմում լրացնել, սակայն իրականում խնդիրն այդպես էլ չի լուծվում։

Բանն այն է, որ ՊԵԿ-ում մինչև 2014 թ․ ներմուծված մեքենաների մասին տեղեկությունների բազան բացակայում է։ Եթե նախկինում vehicles.customs.am կայքով հնարավոր էր ստուգել մեքենայի մասին ողջ տեղեկատվությունը, ապա հիմա այս էջը չի գործում, ՊԵԿ-ն այն փակել է։

Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ լինում են դեպքեր, երբ առքուվաճառքի պայմանագիրն իրականացվում է, ՌԴ քաղաքացին մեքենան տանում է ՌԴ, բայց այնտեղ չի կարողանում գրանցել, որովհետև միասնական բազաներում ավտոմեքենայի մասին տեղեկատվություն չի լինում, ստիպված նորից հետ է գալիս և վերանայում են գործարքը։

Oragir.News-ը փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից