Ներքին 3 տարի առաջ - 16:16 22-05-2023

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում


Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 18 + 21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 21 + 25,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 23 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 21 + 25,

Արարատում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 26 + 28,

Արմավիրում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 25 + 27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 27 + 31։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ