Արտաքին 3 տարի առաջ - 23:30 04-05-2023

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շոշափելի առաջընթաց են արձանագրել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգթոնում մի քանի օր տևած բանակցությունների արդյունքում շոշափելի առաջընթաց են արձանագրել և խաղաղության պայմանագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին Բլինքենն ասել է այսօր Վաշինգթոնում կայացած բանակցությունների եզրափակիչ նիստում։

Բլինքենը շեշտել է՝ Հայաստանը և Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսությունն է։ Նրա խոսքով՝ կողմերը վերջին օրերին շատ ծանր հարցեր են քննարկել և շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։

«Հուսով եմ և կարծում եմ, որ ինչպես ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի եւ հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից, ինչպես նաև շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է նաև, որ Վաշինգթոնը կշարունակի աջակցել կողմերին՝ եզրագիծը հատելու հարցում։

«Մենք բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց ԱՄՆ-ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը, և նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունը իրական է, և այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով