Ներքին 5 տարի առաջ - 13:33 15-07-2021

3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում սահմանեց Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ այսօր խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման պայմանները, նաեւ կադրերի վարձատրությունը:

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների միջին խաճախումների թիվը, մի դեպքում պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում:

Հաստատությունների անձնակազմի վարձատրությունների չափը միեւնույն ստաժի եւ կրթական ցեզնի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նաեւ նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.

հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.

2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

«Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ տարեկան կտրվածքով: Ենթադրվում է, որ պետական բյուջեի ծախսային մասը կավելանա»,-ընդգծեց Դումանյանը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանը նշեց. «Փաստորեն 2022-ի սեպտեմբերի 1-ին հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ՝ պայմանավորվենք, որ աշխատավձրի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դեաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում»:

Նա նաեւ հավելեց, որ 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի համար սահմանում ենք նպաստ, որն անվանում ենք տուրք այդ ընտանիքին: «Մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Մենք պետք է պայմանավորվենք, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում