Ներքին Միտք 3 տարի առաջ - 16:25 28-04-2023

Միանում եմ «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին. Ռուբեն Վարդանյան

Միանում եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում թույլ չտալ Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության իրականացումը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաև նշել է. «Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով մեր խնդիրը բարձրացնելը, աշխարհին Ադրբեջանի իրական նպատակները բացատրելը, որոնք փաթեթավորված լինելով եվրոպական ականջահաճո տերմիններով ու բառերով, իրականում հանցավոր՝ էթնիկ զտման ու Արցախի հայաթափման նպատակ են հետապնդում:

Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք՝ աշխատելով բոլոր ուղղություններով, գործի դնելով բոլոր հնարավոր մեխանիզմները, նաև գործիքներ տալով տարբեր երկրներում Արցախի բարեկամներին՝ մեր շահերը դրսում ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Հուսով եմ, այս պահանջագիրը ևս այդպիսի մի գործիք կդառնա:

Բոլորին, ովքեր ինձ գիտեն և վստահում են, կոչ եմ անում միանալ արցախահայության այս նախաձեռնությանն ու ստորագրել պահանջագիրը, որը հասանելի է այս հղումով»։

Նշենք, որ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Պահանջագրի համաձայն, եթե դրա հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում, հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, Արցախի բնակչությունը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար:

Պահանջագրի նախաձեռնողներն այսօրվանից նաև ստորագրահավաք են կազմակերպելու Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, ինչպես նաև Արցախի մյուս բնակավայրերում:

Պահանջագրին հնարավոր է ծանոթանալ և այն ստորագրել change.org-ում ՝ հղումով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի