Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:18 16-04-2024

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է ԼՂ-ի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՛Արժանն անդրադարձավ Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությանը: Դրա նպատակն, ըստ դ՛Արժանի, քննարկումից բացառելն է Հայաստանի առաջ քաշած որոշ պնդումներ, մասնավորապես` էթնիկ հայերի կամայական ձերբակալությունների և բռնի անհետացումների մասին, ինչպես նաև Հայաստանի այն պահանջները, որոնք վերաբերում են էթնիկ հայերի նկատմամբ իրականացված տարբեր բռնություններին:

Հայաստանի շահերի պաշտպանը նշել է, որ Ադրբեջանը երեկ ընդունել է, որ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ սովորական միջպետական պատերազմ:

«Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ Ադրբեջանը տարածքային ամբողջականության պատրվակով հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող հայերի ինքնորոշումը: Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի որոշումը՝ վերջ տալ այդ ինքնորոշմանը 2020 թվականին ռազմական գործողությունների միջոցով և 2023 թվականի սեպտեմբերին։

Այն, ինչ Ադրբեջանն իր նախագահի շուրթերով անվանում է «ազատագրական պատերազմ» կամ «հայրենական պատերազմ», հանգեցրել է էթնիկ հայերի հիմնարար իրավունքների բազմաթիվ խտրական խախտումների: Ավելին՝ այս պատերազմը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը՝ հակառակ դատարանի վճիռների, որոնք ուղղված էին Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությանը, որոնք գտնվում էին լուրջ վտանգի տակ»,- ասել է դ՛Արժանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան