Միանում եմ համաժողովրդական շարժմանը, Արցախը պետք է հայկական մնա. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւս միանում է այսօրվա հանրահավաքին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նա տեսաուղերձով:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկի մասին։