Մամուլ 3 տարի առաջ - 08:19 27-04-2023

Ինչ են քննարկելու ՔՊ-ականները Դիլիջանում. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին քաղաքական երկրորդ ժողովը կանցկացնի Դիլիջանում: Նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

Կուսակցության քաղաքական ժողովներին քննարկվում են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր։ Ի դեպ, սա կուսակցության երկրորդ քաղաքական ժողովն է. կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել Ջերմուկում դեկտեմբերի 17-ին:

Թե ինչու է որպես ժողովի վայր ընտրվել Դիլիջանը, երբ Փաշինյանը Տավուշից է, մեզ հետ զրույցում պատգամավոր Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Որոշումը հետեւյալն է՝ նիստերն անել մարզերում. տարբեր տարբերակներ ենք քննարկել, այդ թվում՝ Արարատի ու Արմավիրի մարզի տարբերակն էլ ենք քննարկել, հատուկ որոշում չկա այս մասով: Խնդիրն այն է, որ հենց մարզերում անենք»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան