Մամուլ 7 ամիս առաջ - 07:40 19-02-2026

Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Նկատենք, որ օրակարգի մասին ոչինչ չի հրապարակվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։

Պարզեցինք, որ թեկնածուներից մեկը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանն է, մյուսը՝ Լիլիթ Սարգսյանը, որն էլ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է։ Նրանց, իհարկե, մրցակիցներ կան, իսկ թե ովքեր են, դեռ դատական համակարգում լռում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան