ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել․ Մելիքյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:19 25-04-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ-Նովա խաչմերուկին, այնտեղ ՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է եւ իր կարծիքն է հայտնել` ընդամենը դավաճան վանկարկելով եւ միանգամից եկել են, տարել են, այդ պահին չտեղեկացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին եւ, 1.5 ժամ նրան պահելով, ազատ են արձակել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված