Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:20 22-04-2023

Տեղ համայնքի ղեկավարը միայն իր բիզնեսի համար է պատասխանատու․ Մասիս Զեյնալյան

Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանն, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Տեղ գյուղի հատվածում 5կմ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է 1,4 կմ-ով, ասաց, որ Խնածախից բռնած մինչև Խնձորեսկ, Ներքին Հանդ պրոբլեմատիկ վիճակա, որտեղ ադրբեջանցին իր դրոշը դնում է, էնտեղից հետ չի գնում։

«Ամսի 14-ի ավագանու նիստին չկար անվտանգային հարց, ես բարձրացրեցի՝ ինչի չկա անվտանգային հարց, ինձ համայնքի ղեկավարը պատասխանեց՝ ես պատասխանատու չեմ անվտանգության համար։ Երբ բացում ենք մեր օրենքները, ավագանու պարտականությունների մեջ գրված է, որ համայնքի անվտանգության առաջին պատասխանատուն համայնքի ղեկավարն է, որը տվել է երդում։

Համայնքի ղեկավարն ասում է՝ ես անվտանգության հետ գործ չունեմ, անվտանգության պատասխանատուն Պաշտպանության նախարարությունն է»։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Ձեր համայնքի ղեկավարն ասում է, որ ջրի համար ինքը չի պատասխանատու, պաշտպանության համար ինքը չի պատասխանատու, ինչի՞ համար է պատասխանատու, Զեյնալյանը պատասխանեց. «Ինքը բիզնեսի համարա պատասխանատու»։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում