Մամուլ 3 տարի առաջ - 08:49 22-04-2023

Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական դաշտը պատրաստվում է Երեւանի ընտրություններին։ Ընդդիմությունը որոշել է գույքագրել ունեցած-չունեցածը, հասկանալ՝ ինչ ֆորմատուվ, ինչ ռեսուրսով եւ ում հետ մասնակցի։ Գրեթե հաստատ է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերն ինքնուրույն հայտ չեն ներկայացնելու, թեպետ ամիսներ առաջ հնչում էր Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի անունը, սակայն երկրորդ նախագահը թիմին ասել է, որ իր հետ կապված առաջադրում չի լինելու, ինքը որոշել է ընդառաջել այն մեղադրանքներին, թե քաղաքական դաշտը փակել են, թույլ չեն տալիս, որ այլ ուժեր փորձեն պայքարել Փաշինյանի դեմ։

Ավելին՝ զգուշացրել է, որ եթե լինեն առաջադրվողներ, դաշինքի ու հատկապես իր անունը չշահարկեն։ Չնայած դրան, դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը, ով մտադիր է «Համախմբում» կուսակցության ցուցակով առաջադրվել, ոմանց վստահեցրել է, որ ունի Քոչարյանի աջակցությունը եւ բանակցում է տարբեր ուժերի հետ՝ հնարավորինս լայն ճակատով մասնակցելու համար։

Մեզ ասացին, որ անգամ Վարդան Օսկանյանն է նրան փորձում աջակցել։ Մասնակցելու ցանկություն ունի նաեւ Հրանտ Բագրատյանը, նա կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի, հակառակ դեպքում ՔՊ-ն նորից կհաղթի։ Այլ թեկնածուներ էլ կան՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նույնպես չէր բացառել իր մասնակցությունը, «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանին է առաջադրելու։ Այնպես որ՝ Երեւանին թեժ ընտրություններ են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան