Մամուլ 2 տարի առաջ - 07:32 25-05-2024

Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնի է, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստվում են հանրահավաքին:
Շարժմանը աջակցություն հայտնած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեջ կա կոնսենսուս՝ պետք է ուժերը համատեղել, որպեսզի հանրահավաքն իսկապես աննախադեպ եւ հուժկու լինի: Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով:

Այդ օրը հանրահավաքի հարթակից հայտարարվելու է նաեւ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուի անունը. ինչպես օրեր առաջ քաղաքական տարբեր ուժերի հետ կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել՝ թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Անկախ նրանից՝ անգամ Ամենայն հայոց Կաթողիկոսը կօրհնի նրա թեկնածությունը, թե ոչ, միեւնույնն է, կոնսոլիդացիան սրբազանի շուրջ է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շարժումը մտադիր է այդ օրը հայտարարել նաեւ փողոցային պայքարի վերսկսման, նոն-ստոպ արվող գործողությունների մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում