Ներքին 3 տարի առաջ - 12:25 21-04-2023

Զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները բացեցին Ամիրյան փողոցը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անցկացնում իմանալով, որ Փաշինյանը հեռացել է Կառավարական շենքից փակել էին Ամիրյան փողոցը։

Քիչ առաջ ծնողները բացել են փողոցը։ 15 ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի խորհրդրականներից մեկը կկապվի ծնողներից Արման Բարսեղյանի հետ, որից հետո կհասկանան հաջորդող անելիքները։

«Ինձ զարմացնում է այս համառությունը, թե ինչու են նախարարը եւ վարչապետը ձեռնպահ մնում հանդիպումից։ Քննությունն այստեղ խոչընդոտ չի կարող լինել։ Հենց իրենք այս երեք ամսում պետք է հանդիպում նախաձեռնեին, ծնողներից ներողություն խնդրեին, որ խաղաղ պայմաններում են զոհվել զինվորները»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։ Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացավ շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին