Ներքին 3 տարի առաջ - 15:21 20-04-2023

Դիմորդների հայտագրումն արդեն մեկնարկել է. ինչո՞վ է այն տարբերվում նախորդ տարիներից

Ամեն տարի այս օրերին սկսվում է ավանդական դարձած բուհերի ընդունելության հայտագրումը՝ միասնական և ներբուհական քննություններին։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի այս փուլին նախորդել է ձմեռային փուլը, երբ այդ փուլում իրենք միայն քննություններ էին հայտագրում, այսինքն՝ մասնագիտությունը, և բուհը չէին նշում, այս փուլում նաև պետք է ձմռանը քննություն հանձնած դիմորդները հայտագրեն իրենց ընտրած մասնագիտությունը և բուհը, եթե ցանկանում են պահել իրենց գնահատականը, այսինքն՝ մրցույթին մասնակցել իրենց՝ ձմռանը ստացած գնահատականներով, կարող են երկրորդ անգամ հանձնել այդ առարկաները և մրցույթին կմասնակցի ավելի բարձր գնահատականը»։

Դիմորդների հայտագրումը տևելու է մինչև մայիսի 10-ը։

«Այս փուլում քննություններին մասնակցում են դպրոցների, քոլեջների, ուսումնարանների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։ Բոլոր դիմորդները հայտագրվելուց առաջ բանկում վճարում են միասնական և ներբուհական քննությունների համար 1500-ական դրամ։ Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի և մարզական մասնագիտությունների գծով դիմորդները»,- ասաց մամուլի քարտուղարը։

Դիմորդները հայտագրվում են dimord.am կայքում։

Գրիգորյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի կայքում ավելի շատ ինֆորմացիա է ներառվել, որը կօգնի դիմորդին ավելի հեշտ կողմնորոշվել։

«Դիմում հայտում դիմորդները փոփոխություն կարող են անել մինչև հայտագրման ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը։ Կայքում նշված են մասնագիտությունների անունները, այդ մասնագիությունների համար հանձնվող քնությունների ցանկը, վճարովի և անվճար տեղերի քանակը և ուսման վարձի չափը»,- ասաց մեր զրուցակիցը և ավելացրեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կայքում ավելացվել է նաև նախորդ տարվա այդ մասնագիտությունների անցումային միավորները, որոնք ինչ-որ չափով կօգնեն կողմնորոշվել դիմորդին։

«100-տոկոսանոց համընկնումներ չեն լինում, բայց որպես կանոն՝ միտումները պահպանվում են»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը հավելեց նաև, որ կայքում կա հատուկ բաժին, որտեղից դիմորդները տեղեկանում են շարժի մասին. «Իրենք միշտ կարող են տեսնել, թե այն մասնագիտությամբ, որում հայտագրվել են, քանի հոգի է ավելացել»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց նաև, որ այս տարվա դիմորդները ԳԹԿ անձնական համարը ստանում են իրենց դպրոցից, իսկ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների նախորդ տարվա շրջանավարտները անձնական համար ստանալու համար դիմում են այդ նպատակի համար առանձնացված դպրոցներ, որի ցանկը ներկայացված է կայքում։

Գրիգորյանը նշեց, որ դիմորդներն իրենց անձնական համարները ստանալու համար պարտադիր պետք է ներկայացնեն վճարման անդորագիրը։

Գրիգորյանը նշեց նաև, որ այս պահին չեն կարող ասել, թե կոնկրետ որ մասնագիտություններին են առավելություն տվել դիմորդները։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում