Սպորտ 4 ամիս առաջ - 23:03 16-06-2026

Բայրամյանը նոր ակումբ է ընտրել Ռոստովում անցկացրած 16 տարիներից հետո

«Ռոստովի» 34-ամյա հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մոտ է հարազատ ակումբից հեռանալուն։

Փորձառու ֆուտբոլիստը հրաժարվել է ակումբի կառուցվածքում վարչական աշխատանքի անցնելու առաջարկից՝ նախընտրելով շարունակել պրոֆեսիոնալ կարիերան որպես խաղացող։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

Ակնկալվում է, որ նրա նոր թիմը կդառնա Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալը»։ Բայրամյանն Առաջին լիգայում հանդես գալու մի քանի այլ տարբերակներ ևս ուներ, այդ թվում՝ տեղափոխություն «Սոչի», սակայն նրա ընտրությունն կանգ է առել ուրալյան ակումբի վրա։

Հատկանշական է, որ երբ ֆուտբոլիստը որոշի ավարտել կարիերան, հնարավորություն կունենա վերադառնալ «Ռոստով» և ստանձնել վարչական պաշտոն։

Ավարտված մրցաշրջանում Բայրամյանը ռոստովցիների կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 656 րոպե և դառնալով 1 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ նա «Ռոստովի» գույները պաշտպանում էր 2010 թվականից՝ ժամանակ առ ժամանակ վարձավճարով հանդես գալով «Ռոտորի», «Վոլգարի» և Կազանի «Ռուբինի» կազմերում։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող