Ներքին 3 տարի առաջ - 20:50 18-04-2023

Շիրակի մարզպետը եղել է Գյումրու վթարային շենքերում և խոստումներ է տվել

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր Գյումրիի վթարային շենքերի թեմային, որը դեռևս անլուծելի խնդիրների շարքում է մնում։

Գյումրիի վթարայինների ցուցակը գլխավորող բնակելիներից է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքը և Տիգրան Մեծ 5 շենքը։ Այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եղել է Գյումրիի Տիգրան Մեծի 5 և Անտառավան 26 վթարային շենքերում։ Մարզպետը զրուցել է բնակիչների հետ, շրջել նրանց բնակարաններում, լսել մտահոգություններն և փաստել, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը խնդրի շուտափույթ լուծման համար։



«Ես հասկանում եմ թե՛ ձեր մտահոգությունները, թե՛ անհանգստությունը, ինչը խիստ բնական է։ Անցած երեք տասնամյակների ընթացքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խնդրին լուծում չի տրվել, հիմա մեր կառավարությունը փորձում է քայլ առ քայլ գնալ խնդիրների լուծման ճանապարհով, այդ թվում` վթարայինների մասով»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։

Հիշեցնենք որ թե Տիգրան Մեծի 5, թե Անտառավան 26 շենք ունեն վթարայնության 3-րդ աստիճան։



Կառավարության նախորդ տարվա որոշմամբ՝ Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3 մուտքերի ուժեղացման-վերականգնման (ամրացման) նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության գործընթացի ապահովման նպատակով 700 հազար դրամ գումար է հատկացվել։ Մինչ այդ ՀՀ կառավարությունը 15 մլն 581 հազար դրամ էր հատկացրել երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Անտառավան 26 շենքի դեպքում դիտարկվում է խնդրի՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով լուծման տարբերակը։

Նշենք նաև որ Շիրակի մարզում վերջին անգամ վթարային շենք ամրացվել է 19 տարի առաջ՝ 2004 թվականին, Լինսի հիմնադրամի միջոցներով: Գյումրիի 92 վթարայիններում ավելի քան 5000 մարդ է ապրում։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին