Ներքին 1 տարի առաջ - 12:10 30-07-2025

Ինչ նպատակով է Սամվել Կարապետյանը Վարդապետյանի եղբորը պաշտոն տվել․ «յուղոտ խոստումներ»՝ ինչի՞ դիմաց

Oragir.News-ի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը մոտավորապես մեկ ամիս առաջ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնից, աշխատանքի անցնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (նշենք, որ նա 2023-ին էր նշանակվել այս պաշտոնին)։

Առաջին հայացքից՝ թերևս տարօրինակ է, որ Հայաստանում որոշիչ դեր ստանձնած ՔՊ-ականի հարազատ եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, Սամվել Կարապետյանին մոտ է ցանկացել լինել, նրա «ձեռքի տակ» աշխատել։

Պարզվում է՝ այս բոլոր իրադարձությունները պատահականություններ չեն, իսկ համընկնումները չափից դուրս ակնառու են։

Այսպես, Տիգրան Վարդապետյանը Մարաշի համայնքապետարանի իր պաշտոնից ազատվել է սույն թվականի մայիսի սկզբին, որին հաջորդել է Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումներն ու կալանավորումը։

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանը հատուկ է ՀԷՑ-ում աշխատելու առաջարկով դիմել Աննա Վարդապետյանի եղբորը։ Դրանով նա, հավանաբար, ոչ միայն ցանկացել է բարյացակամ վերաբերմունք կորզել Գլխավոր դատախազից, այլև, նրա եղբորը կողքին պահելով և «յուղոտ խոստումներ» տալով, ապահովագրել իրեն՝ դե, իհարկե, դրա դիմաց վճարելով նաև բավականին բարձր աշխատավարձ։

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է Սամվել Կարապետյանի եղբորորդու, ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի խորհրդական։

Հետաքրքիր է՝ Տիգրան Վարդապետյանը կարողանո՞ւմ է արդարեցնել ՀԷՑ-ի սպասելիքները և ի՞նչ արժեքավոր խորհուրդեր է տալիս Նարեկ Կարապետյանին։ Օրինակ՝ այդ խորհուրդներն արտացոլվու՞մ են Նարեկ Կարապետյանի քաղաքական նախաձեռնություններում կամ Սամվել Կարապետյանի՝ բանտից գրված նամակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող