Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:53 15-04-2023

Շուշին հանձնելու մեղավորները իրականում ովքեր են․ գնդապետ Գագիկ Դանիելյան

«Ես ժամանակին պայքարել եմ թշնամու դեմ ու հիմա չգիտեմ, թե ով է թշնամի և ով է բարեկամ։ Ես ունեմ իմ կրեդոն, որ հայրենիքին պետք լինեմ, ապա իմ անկողնում չեմ մնա ու իմ իմացածով, իմ փորձով գոնե օգտակար կլինեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Մարտական խաչի ասպետ Գագիկ Դանիելյանը։

Նա առաջին արցախյան պատերազմում կորցրեց երկու ոտքերը, բայց պրոթեզավորումից հետո ուժեղ մարդը ոչ միայն քայլեց, այլև գնաց պատերազմի դաշտ։

«Հպարտ եմ, որ որդիս և թոռս գնացին իմ ճանապարհով, մասնակցեցին պատերազմի և ռազմական գործողությունների»,- ասում է։

Հարցին, թե ինչո՞ւ հանձնվեց Շուշին, ո՞վ էր մեղավոր, և ինչո՞ւ են դատվում պատերազմի ժամանակ գնահատված գեներալները՝ Գագիկ Դանիելյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող վերլուծել դա, որովհետև կոնկրետ փաստեր պետք է ներկայացվեն։

Կուճիր Միշկայի (Միքայել Արզումանյան) մասին ոչինչ ասել չեմ կարող, անձնապես չեմ ճանաչել, բայց նա ռազմական գործիչ է, ու հազար բան կարող ենք մտածել՝ ինչո՞ւ պատերազմի այդ պահին դարձավ Արցախի ՊԲ հրամանատար։ Բոլորը մի օր կպարզվի։

Ես միայն կարող եմ ասել, որ մեր ժամանակ պատերազմը ուրիշ էր՝ թուր ու թվանք, նետ ու աղեղ էր։ Հիմա արդեն պատերազմը անցել է գիտական փուլի, որը իմ համար որոշակի առումով ընկալելի չէ։ Այսօր բոլորը հերոս են, ու ես չեմ հասկանում՝ ընկնող արկից զոհված տղային ոնց ենք համարում հերոս։ Փառք ընկած տղաներին, բայց մենք պետք է զգույշ լինենք մեր ձևակերպումներում, որ առաջ գնանք»։



Գնդապետ Դանիելյանն ասում է, որ իր համար մութ անտառ է անգամ ռազմական քաղաքականությունը․ «Ոչ թե անտառից եմ վախենում, այլ որ ելքը չեմ տեսնում։ Ես չեմ վախենում և իմ ասածների համար պատասխան կարող եմ տալ։ Առաջին հերթին ինքս իմ առաջ, բայց հիմիկվա պատերազմը ինձ համար անընկալելի է»։

Գագիկ Դանիելյանը ցանկանում է, որ դատական և իշխանական համակարգը անկեղծ լինի։ «Գայլը գիտենք, որ սարսափելի կենդանի է, բայց ես ոնց կարամ գայլի մասին մեկնաբանություն տամ, երբ նա ինձ չի կծել»,- եզրափակում է։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան