Ներքին 9 ամիս առաջ - 22:30 05-01-2026

Մահացել է Ոստիկանության պահեստազորի գնդապետ, ԿԳՄՍՆ նախկին գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը

Այսօր՝ հունվարի 3-ին, 63 տարեկանում վախճանվել է Ոստիկանության պահեստազորի գնդապետ Գագիկ Սաֆարյանը։ Վերջինս նշանակալի ավանդ է ունեցել Ճանապարհային ոստիկանությունում, զբաղցրել կարևոր պաշտոններ։

Գագիկ Սաֆարյանի կենսագրությունը:

Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 23-ին ք. Երևանում:

Կրթություն
1979-1984 թթ. – ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
25.02.2022-17.01.2023թթ. – ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

2018–31.03.2021 թթ. – «Վի Իքս Սովթ» ՍՊԸ՝ նախագծերի համակարգող

2007-26.06.2018 թթ. – ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ

20.03.1997 թ. – ՀՀ ներքին գործերի նախարարություն

01.02.1995–01.11.1995 թ. – ՀՀ հարկային տեսչության Արաբկիրի շրջանային օպերատիվ բաժին

1990-1994 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն

1988-1990 թթ. – ՀԼԿԵՄ 26 կոմիսարների շրջկոմ՝ բաժնի վարիչ

1984 թ. – ԵրՄՄԳԻ՝ ինժիներ։

Ունի երկու դուստր:

Oragir.News-ը ցավակցում է Գագիկ Սաֆարյանի հարազատներին ու մերձավորներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի