Ներքին Տեսանյութ Խոսք 4 տարի առաջ - 16:58 09-05-2022

Բոլոր տղաները, ովքեր եղել են Շուշիում, ասում են՝ հրաման կար լքելու Շուշին․ Արթուր Վարդանյան

«Շուշին ազատագրելիս, եթե չեմ սխալվում, մենք 116 զոհ և վիրավոր ենք ունեցել, իսկ Շուշին կորցնելիս մենք ունեցել ենք մի քանի 100 զոհ, ընդ որում՝ այդ զոհերն ունեցել ենք մի քանի օրվա ընթացքում»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայոց Վահան» ջոկատի հրամանատար, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Շուշին իր դիրքով ամրություն էր, որը հնարավոր էր թեկուզ պաշարված, բայց ամիսներ շարունակ պահել։

«Մեզ համար առ այսօր գաղտնիք է, թե ինչպես Շուշին ընկավ։ Ես գիտեմ, որ հրաման կար լքելու Շուշին, այդ հրամանը տվել էին շտաբը, գեներալները սպայական կազմը, ինչո՞ւ ոչ՝ նաև օրվա իշխանությունները։ Էդպիսի հրաման կար, բոլոր տղաները, ովքեր եղել են Շուշիում և Շուշիի մերձակայքում, ում հետ զրուցել եմ, ինքս եղել եմ Շուշիի մերձակայքում, բոլորը, ում հետ զրուցել եմ, բոլորն ասում են, որ հրաման կար։ Մի փաստ էլ արձանագրենք, Շուշին հանձնելուց մեկ օր առաջ 118 հոգի ինչ-որ հատուկ գործողությունների համար ինչ-որ հրամանով լքում են դիրքերը։ Դիրքերը պաշտպանելու համար մնում են 20-22 հոգի, որոնցից մի քանիսը գերի են ընկնում։ Ինձ հետաքրքրիր է, թե Շուշին հանձնելուց մի օր առաջ ինչո՞ւ այդ տղաներին տեղափոխեցին իրենց դիրքերից»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող