Առանց այլայլվելու չի լինում նայել. Հ1-ում չգիտեն` կինը հումորի զգացում ունի արդյոք
copy image url

Առանց այլայլվելու չի լինում նայել. Հ1-ում չգիտեն` կինը հումորի զգացում ունի արդյոք

Ներքին 2 տարի առաջ - 14:32 14-04-2023
Արդեն մի քանի շաբաթ է, համացանցում քննադատություններ են հնչում «Առաջին Ալիք»-ով հեռարձակվող «Կնոջ օրագիր» հաղորդման մեջ հնչող մտքերի վերաբերյալ։ Մեկնաբանություններում մարդիկ բողոքում են կանանց մասին անառողջ քննադատություններից, նրանց նվաստացնող արտահայտություններից, կին-տղամարդ հարաբերությունների մասին սեքսիստական բնույթ կրող մեկնաբանություններից։

Հաղաորդավարուհին՝ Լուսինե Թովմասյնաը , որպես հյուր կանչում է հայտնի տղամարդ դերասանների, երգիչների և այլ հայտնի մասնագիտություն ունեցող տղամարդկանց ու սկսում հարցադրումներ կանանց մասին։ Վերջերս, օրինակ դերասան Վահե Զիրոյանն էր հաղորդման հյուրը, ում հաղորդավարոուհին հարց հնչեցրեց, թե օրինակ՝ թե օրինակ ունի՞ հումոր կինը։

Իհարկե, համացանցում արդեն իսկ բողոքի մեծ ալիք է բարձրացել՝ կապված հաղորդման սեքսիսիտական հարցերի հետ։ Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց լրագրող Լյուսի Քոչարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, նախ ճշտելով, թե ո՞ր լրատավականից են իրեն զանգահարում, ասաց, որ նման ֆորմատով հարցազրույցների չի ՛ պատասխանում, թեև իր ֆեյսբուքյան էջում բավականին ծավալուն «բողոք» էր գրել հաղորդման վերաբերյալ.

«Ես իմ էջում արդեն հաղորդման վերաբերյալ մեկնաբանություն գրել եմ։ Պաշտոնական մեդիային մեկնաբանություն չեմ տալիս, իմ էջում ինչ գրված է՝ կարող եք օգտվել, մեդիայից մեդիա տարբերակով դժվար թե հարցազրույց տրամադրեմ, չգիտեմ, իմ տված մեկնաբանությունը հետո դա ոնց կոգտագործվի, շատ են ասում, որ հարցազրույցից հետո բան չի փոխվի նյութում, բայց հետո խնդիրներ են առաջանում ինձ համար»։

Այնուամենայնիվ, Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում բավականին ծավալուն մեկնաբանել էր. «Նայեցի Ներսես անունով դերասանի ինտերվյուն՝ էլի էն բազմաչարչար «Կնոջ օրագիրը» հերթական եթերի շրջանակում. նախորդ մի քանիսի անունը չեմ ֆիքսել՝ մեկը մեկից էլի ահավոր: Գրողը մեզ տանի, էդ ինչեր են խոսում հյուր տղամարդիկ կանանց առաքելությունների, սիրած-չսիրած բնութագրերի, պարտավորությունների ու դերերի մասին , էդ ինչ սեքսիստական պատկերացումներ ունեն աղջիկների մասին ,էդ ով ա գրում էդ հարցերը , Առանց այլայլվելու չի լինում նայել, հատկապես, երբ հաղորդավարուհին ուրախ ժպտում ա, համաձայնում հնչած մտքերի հետ։ Տխուր ա, անվերջ տխուր։ Հերթական անգամ եկա եզրակացության, որ, ըստ էության, էդ տղամարդիկ, իրենց խոր սեքսիստական մտքերը չեն հանրության առաջնային խնդիրը։ Այլ էդպիսի տղամարդկանց ընտրող, նրանց շանս տվող, նրանցից երեխաներ ունեցող աղջիկներն են առաջնային խնդիրը։ Թիրախային աշխատանք պետք ա տարվի այդ ընտրող աղջիկների մտածողության ուղղությամբ։ Որպեսզի նրանց ընտրողականության աճին, ֆիլտրացիային զուգընթաց որակական աճ ապրեն նաև ընտրվող տղամարդիկ»։

Հիշեցնենք, որ թեմայի վերաբերյալ փորձել էինք օրեր առաջ մեկնաբանություն ստանալ հանրային հեռուստաընկերությունից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան էին մնացել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի