Մամուլ 3 տարի առաջ - 08:26 13-04-2023

Փաշինյանը սեփական անձը պաշտպանելիս աննախադեպ ֆանտազիա եւ հնարամտություն է դրսևորում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի տարբերություն ՀՀ սահմանների անպաշտպան, անտեր-անտիրական վիճակի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պաշտպանությունն աննախադեպ մտածված եւ կուռ է կազմակերպված։ Սեփական անձը պաշտպանելիս ՀՀ իշխանությունն աննախադեպ ֆանտազիա եւ հնարամտություն է դրսեւորում, ինչը բացարձակապես չի դրսեւորվում երկիրը պաշտպանելիս։

Նախօրեին Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը թերեւս վախեր է ունեցել, որ քաղաքացիները ոտքի կկանգնեն, եւ շտապել է րոպե առաջ երկաթյա պաշտպանության պատվար ստեղծել։ Երեկ էլ՝ խորհրդարան ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ, Դեմիրճյան փողոցում էին զորք կուտակել, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով