Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:09 12-04-2023

Տեղի տղամարդիկ ասում են՝ եթե իշխանությունը չի անում, զենք տվեք, մենք մեր հողը կպահենք

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք երեկ երեկոյան մեկնել էին Սյունիքի մարզ, այժմ Տեղ համայնքում են։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Երեկ, երբ տեղեկություն ստացանք, որ Ադրբեջանը հերթական սադրանքին է դիմել, որի արդյունքում մենք ունեինք զոհեր և վիրավորներ, դրանից անմիջապես հետո մի խումբ պատգամավորներով եկանք Տեղ համայնք, այս պահին էլ գտնվում ենք Տեղ համայնքում, հիմա հարաբերական անդորր է տիրում, բայց ընդհանուր զգոնությունը, անհանգստությունը բնակչության մոտ, իհարկե, կա»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ սյունեցիները ուժեղ են, կամային և չեն պատրաստվում իրենց հողը հանձնել թշնամուն, քանի որ այնտեղ ապրում են և այդ արոտավայրերում իրենց անասուններն են արածում․ «Բոլորը ուժեղ են, կամային են, ի վերջո սեփական երկիրն է, սեփական հողն ու տունն է, արդեն խոսքը ոչ թե նրա մասին է, որ ադրբեջանցիները հեռավոր մի տեղ են առաջխաղացում ունեցել, այլ հենց իրենց հողերն են օկուպացրել, իրենց արոտավայրերում են այս պահին ամրաշինական աշխատանքներ իրականացնում»։

Խոսելով այս պահին բնակչության տրամադրվածությունից՝ Գրիգորյանն ասաց․ «Մարդիկ բավականին տրամադրված, ուժեղ կամային հատկանիշներով են, բոլոր տղամարդիկ, ում հետ խոսել ենք, ասում են՝ զենք տվեք, մենք մեր հողը պահում ենք, եթե իշխանությունները չեն ուզում, չեն կարողանում պահել, ապա մենք պատրաստ ենք պահել, մեզ համապատասխան զենքը և համազգեստը տվեք, մենք պահենք»,- նշեց Գրիգորյանը։

«Ադրբեջանն ապրիլի 1-ից առաջ եկել, օկուպացրել է մեր տարածքները, հետո նաև մեր երկրի տարածքների հաշվին ձևավորվել է չեզոք գոտի և թույլ չի տալիս, որ մեք մեր սեփական հողի վրա ամրաշինական աշխատանք կատարենք, որի արդյունքում եղան երեկվա ողբերգական իրադարձությունները, Ադրբեջանական հերթական ագրեսիան դա փաստ է, այսինքն՝ մենք ապրում ենք նման իրավիճակում»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին